ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Այս վիճակի մեղավորը մենք ինքներս ենք»

«Այս վիճակի մեղավորը մենք ինքներս ենք»
22.07.2016 | 00:39

Հայաստանի մտավորականների ֆորումը հուլիսի 20-ին քննարկում էր կազմակերպել Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում՝ ներկա օրերի ընթացքը դիտարկման թեմա դարձնելով վերջին քառորդդարյա իրադարձությունների համատեքստում: Ավանդույթի համաձայն՝ քննարկումը սկսեց ֆորումի ավագագույն անդամ, Հայաստանի ժողովրդական դերասան Երվանդ Մանարյանը:


«Այս վիճակի մեղավորը մենք ինքներս ենք, քանի որ շատ հաճախ ենք միամիտի վիճակում հայտնվում, իսկ միամիտ մարդը միշտ էլ հայտնվում է հիմարության կենտրոնում: Ծանր ժամանակներ ենք, այո՛, ապրում, և այսօր ժողովուրդը կարիք ունի ողջախոհ մտքերի: Այնինչ մենք քննում ենք երևույթը, դիտարկում ենք այն տարբեր կողմերից, մոռանալով ամենակարևորը՝ ողջախոհությունը այս ծանր ժամանակներում: Մենք պիտի հասկանանք, որ եթե ինձ հետ համակարծիք եղած մարդը իմ ընկերն է, ապա այլ կարծիք ունեցողը նույնպես իմ ընկերն է: Այսօր պիտի կարողանանք բոլոր տեսակետները ի մի բերել և հասկանալ մեր անելիքը: Պետք է հիշենք, որ մեզնից հետո նոր սերունդն է գալու, և նրանք այսօր նայում են մեզ, կամենում են հասկանալ, թե ինչպես ենք մենք պահում մեզ: Առհասարակ, ինչպես ենք վերաբերվում երկրում ծագած խնդիրներին: Ապրենք այսօր այնպես, որ մեզնից հետո եկողն ավելի ճիշտ ճանապարհով առաջ ընթանա»:

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (քաղաքագետ, աստվածաբան)
-Նախ նշենք, որ Հռոմի պապի այցը պատահականություն չէր: Ներկա աշխարհը շատ լուրջ խնդիրներ ունի Մերձավոր Արևելքում, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում կատարվածը չունի որևէ համադրելիություն նախորդ ժամանակաշրջանների հետ: Տարածաշրջանում աներևակայելի արագությամբ տարածվում են զանգվածային բռնությունները, Հռոմի պապն էլ ահազանգում էր, որ Մերձավոր Արևելքը քրիստոնեաթափ է լինում: Իսկ սա այն տարածաշրջանն է, որտեղ ծագել է քրիստոնեությունը, որտեղ բնակվում են ամենավաղ շրջանի քրիստոնեական համայնքները: Եթե Սիրիայում ավանդաբար բնակչության 10 տոկոսն էր քրիստոնյա, ապա այսօր նրանք կազմում են բնակչության 1-2 տոկոսը: Ամերիկյան (և ոչ ամերիկյան) հետազոտողների գնահատականով մեխանիցիստական մոտեցումը դարձավ գերակշռող: Այս մոտեցման կրողները կանգնած են հանգուցային դիրքերում, նրանք ժամանակակից նեոտրոցկիստներն են, որոնք ժառանգել են տրոցկիստական պատկերացումները, այսինքն, Լև Տրոցկու հետևորդներն են, ով ժամանակին ուղղակի ասում էր՝ գյուղացիությունը պետք է վերանա, քանի որ այն ստեղծում է շուկա, իսկ շուկան վերարտադրում է կապիտալիստական հարաբերություններ: Նման գաղափարի վրա հենվելով ուղղակի հայտարարեցին, որ Մերձավոր Արևելքում կան երկրներ, որտեղ պետք է հաղթի ժողովրդավարությունը, սակայն այդ հաղթական երթը որոշակի գլխացավանք է Արևմուտքի համար: Հռոմի պապը հատուկ նշեց, որ այս տարածաշրջանում ցեղասպանության են ենթարկվել գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, հատկապես քրիստոնյաները: Սակայն միայն հայերին է հաջողվել ցեղասպանության խնդիրն ամբողջ հասակով կանգնեցնել աշխարհի առջև: Հաշվի առնելով հայերի տարածումը տարածաշրջանում, նրանց վրա հենվելով կարելի է գոնե ճշգրիտ ահազանգումների քաղաքականություն իրականացնել Մերձավոր Արևելքում: Այստեղ, իհարկե, մեծ հարց է ծագում, կներեք, իսկ վերջին հաշվով Հայաստանը ինչի՞ մեջ է ներքաշվում: Չէ՞ որ այսօր մեր առջև կանգնած խնդիրները ծառացած էին նաև նախկինում: Ապրիլյան պատերազմը կարելի է համարել վերոնշյալի բևեռներից մեկը: Եվ կարևորագույն խնդիր է առաջ գալիս. ոչ այնքան իշխանությունները, որքան նրանց հարող առանձին անձինք տարածքների կամ մարդկային կորուստների զուգահեռ են դնում հանրության դեմ՝ կա՛մ տարածքները, կա՛մ մարդկային կորուստներ: Սրանով մենք փոշիացնում ենք շուրջ հարյուր զոհի սխրանքը հանուն հայրենիքի: Այսինքն, ի՞նչ է, մենք տրանսֆորմացնում ենք Ալիևի խո՞սքը՝ եթե հայերը չեն կամենում կոտորվել, թող լքեն Ղարաբաղը: Սա անհեթեթ երկընտրանք է:


Այսօր գլխավոր թեման հայտնի իրադարձություններն են, ՊՊԾ գնդի գրավումը, բայց մի՞թե այն չի հենվում նախորդ եղելությունների վրա: Մենք նրանց համարում ենք ահաբեկիչներ, լավ գիտենալով, որ նրանք ահաբեկիչներ չեն: Եվ հիմա տեղին է հիշել հին հռոմեացիների խոսքը՝ հասարակությունը պետք է կանգ առնի, երբ գիտակցում է, որ կանգնել է խայտառակության շեմին:
Խայտառակության շեմից այն կողմ չանցնելու համար մեր ֆորումը պետք է ուրվագծի՝ ինչ է անհրաժեշտ ձեռնարկել այսօր և վաղը: Մենք ահաբեկչական գործողություններ ենք տեսել հոկտեմբերի 27-ին և մարտի 1-ին: Այսօր հասարակական գիտակցությունը պետք է փաստի՝ ազգային բարձրագույն արժեքների դաշտում անթույլատրելի է ահաբեկչությունը: Մենք իրավունք չունենք շարունակ սխալվելու, իրավունք չունենք մի կողմին մյուսի հանդեպ դարձնելու բռնարարքների գերակա իրավունք ունեցող:


ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ («Հայաստան» նախաձեռնության համակարգող)
-Լրագրողներից մեկն ինձ հարցրեց՝ իսկ ե՞րբ եք խոսելու կարևորագույն խնդրից՝ Էրեբունուց, օրակարգի մեծ հարցից: Ես կարծում եմ՝ այդ լրագրողի հարցը խոշորագույն ոտնձգություն է այն գործընթացի հանդեպ, որն իրականացվում է Էրեբունիում ¥պարոն Մանուչարյանի նշած «այդ լրագրողը» տողերիս հեղինակն է, հարցը ես եմ հնչեցրել, ֆորումի աշխատանքը լուսաբանող այլ լրագրողներ չկային- Վ.Ա.¤: Տղաները ցանկանում են փոխել հանրապետության օրակարգը: Ինչպիսին էր հանրապետության օրակարգը, դրանից մեկ օր առաջ գլխավորը ընտրական օրենսգիրքն էր: Հարյուր երեխա հողին են հանձնել, հիմա համար մեկ հարցը ընտրական օրենսգիրքն է: Թուրքիան պայթում է, վաղը հարյուր հազարավոր փախստականներ կարող են հայտնվել այստեղ, հարյուր հազարավոր ծպտյալ հայեր, ո՞վ է նրանց ընդունելու: Սա պատահական մի վիճակ չէ: Ցանկացած կուսակցությունում, իշխանական և ընդդիմադիր, կերակրատաշտից օգտվելու խնդիր են քննարկում: Գունդը գրաված մարդիկ փոխել են հանրապետության օրակարգը, սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը դեռ չի դարձել հանրապետության օրակարգ:
Այսօր կերակրատաշտի օրակարգով առաջնորդվողներն անբուժելի հիվանդի վիճակում են: Մեր խնդիրը նրանց պարսավանքի ենթարկելը չէ, այլ նոր օրակարգի հաստատումը և աշխատանքներն այդ ուղղությամբ կազմակերպելը:
Այսօր կամենում են աշխարհի ժողովուրդներին թաթախել քաոսի և արյունահեղության մեջ: Այս վերջին իրադարձությունն օգտագործելով՝ կամենում են Հայաստանը նույնպես թաթախել արյան մեջ: Սա՛ է նրանց օրակարգը: Եվ այսօր հարցը մեկն է՝ Հայաստանը դառնում է քաոսի աշխա՞րհ, թե՞ դառնում է այն երկիրը, որն ունի առաքելություն համամարդկային մակարդակով, քանի որ մարդկությունը կրում է հայության բոլոր երազանքները:


Պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ